Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Մուրադովը հո հայկական գեներալակազմի որոշ գեներալներից չէ, որ քաղաքական գնահատական տա իր քաղաքական ղեկավարին»․ քաղաքագետ

«Մուրադովը հո հայկական գեներալակազմի որոշ գեներալներից չէ, որ քաղաքական գնահատական տա իր քաղաքական ղեկավարին»․ քաղաքագետ
Միջազգային
19:00, 09 апрель 2021
Հակոբ Բադայանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․

«Մուրադովը Նավալնին հո չէ, որ ասի Պուտինը չկարողացավ կամ չուզեց: Մուրադովը հո հայկական գեներալակազմի որոշ գեներալներից չէ, որ կամա թե ակամա  քաղաքական գնահատական տա իր քաղաքական ղեկավարին
 
Մուրադովը պետք է պահի իր գերագույն գլխավորին ցանկացած իրավիճակում, որովհետեւ նա կայսերական զինվորական է' անկախ էդ կայսրության հանդեպ որեւէ մեկի վերաբերմունքից: Իսկ Պուտինին պահելու համար պետք էր պատասխանատվությունը դնել հայկական կողմի վրա: Հայկական կողմն էլ թերեւս վաղուց պետք է կարողանա հաշվարկել էդ իրողություները եւ առավելագույնն անել "պադստավկա" չլինելու համար: 

Գուցե հաշվարկում են, չգիտեմ, շատ մանրամասներ ինձ հայտնի չէ: 

Բայց Մուրադովը մարդ է ու նյարդայնանում է, ու խոսում էր նյարդայնացած, որովհետեւ ներսում խոսում է Բաքվի վիրավորած գեներալական արժանապատվությունը' за державу обидно, որ ստիպված է կռանալ էրդողալիեւի առաջ»: