Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երևան-Սևան ճանապարհի Արծվի թևեր կոչվող հատվածում լուսանկարահանող միջոցներ են տեղադրվել

Երևան-Սևան ճանապարհի Արծվի թևեր կոչվող հատվածում լուսանկարահանող միջոցներ են տեղադրվել
Հասարակություն
19:29, 02 май 2024
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է՝ հաշվի առնելով, որ սահմանված երթևեկության առավելագույն արագության պահպանման նկատմամբ լուսանկարահանող տեխնիկական միջոցներով վերահսկողության բացակայությունը մեծ թվով վարորդների համար նպաստավոր պայմաններ է ստեղծում երթևեկության առավելագույն արագության գերազանցման համար՝ նպաստելով վթարային իրադրության առաջացմանը, «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի կարգով, այլ վայրից տեղափոխվել և Մ-4՝ Երևան-Սևան-Իջևան-Հայաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 14-րդ կմ հատվածում (Արծվի թևեր կոչվող հատված) տեղադրվել են լուսանկարահանող տեխնիկական միջոցներ, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 70 կմ/ժ է։

«Լուսանկարահանող տեխնիկական միջոցները գործարկվելու են մայիսի 6-ից:
Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները»,- ասված է հաղորդագրության մեջ: