Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ակնհայտ է, որ իրավիճակը ակնթարթորեն մտել է հանգուցալուծման փուլ․ Հակոբ Բադալյան

Ակնհայտ է, որ իրավիճակը ակնթարթորեն մտել է հանգուցալուծման փուլ․ Հակոբ Բադալյան
Հայաստան
13:32, 25 февраль 2021
Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Ակնհայտ է, որ իրավիճակը ակնթարթորեն մտել է հանգուցալուծման փուլ: Գլխավորը այն է, որ հանգուցալուծումը լինի առանց որեւէ բախման եւ առանց մեկ կաթիլ արյունի: Հայաստանը փաստորեն հետանկախական ամբողջ շրջանում խոշոր հածշվով այդպես էլ դուրս չեկավ վատի եւ վատթարի միջեւ ընտրությունից, չնայած ունեցած լուսավոր պահերին:

Հայաստանի ԳՇ եւ բարձրագույն սպայակազմի հանդեպ ամենայն հարգանով հանդերձ, վստահ եմ, որ այնտեղ արկածախնդիրներ չեն, հետեւաբար հայտարարությունը եւ այդպիսի քայլը ունի քաղաքական «սառը» տողոտակ: Մեծ հավանականությամբ, վարչապետ Փաշինյանին այդ տողատակը հայտնի էր վաղուց, ինչով էլ գուցե պայմանավորված էր Իսկանդերի մասին աղմկոտ հայտարարությունը, որը փաստորեն խթանեց պրոցեսներ:

 Արդյո՞ք Հայաստանում իշխանության հետպատերազմական խնդրի հանգուցալուծումը Ռուսաստանը թողեց բանակին, հաշվի առնելով, որ Հայաստանում գոյություն չունի այդ հանգուցալուծման միջոց դիտվող հանրայնորեն մեծ լեգիտիմություն վայելող ընդդիմություն: Այսինքն հանգուցալուծում լեգիտիմության թերեւս ամենաբարձր աստիճանն ունեցող կառույցի՝ բանակի միջոցով: Թեեւ այդ քայլը էապես լեգիտիմության խնդիր է առաջացնելու նաեւ բարձրագույն զինվորականության համար»։