Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Դատախազությունն ուսումնասիրում է «Իսկանդերի չպայթելու» մասին Փաշինյանի հայտարարությունը»․ Գլխավոր դատախազություն

«Դատախազությունն ուսումնասիրում է «Իսկանդերի չպայթելու» մասին  Փաշինյանի հայտարարությունը»․ Գլխավոր դատախազություն
Իրավունք
17:46, 24 февраль 2021
Գլխավոր դատախազությունն ուսումնասիրում է պատերազմի ժամանակ ««Իսկանդերի» չպայթելու» մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը։

Այս մասին Civic.am-ին հայտնեց ՀՀ Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանը։ 
Նշենք, որ Սերժ Սարգսյանը, անդրադառնալով «Իսկանդերի» կիրառմանը՝ ասել էր․ ««Իսկանդերը» կիրառվել է պատերազմի վերջին շրջանում եւ Շուշիի ուղղությամբ»,-ապա հավելել, թե «Իսկանդերը» պետք էր կիրառել արդեն պատերազմի չորրորդ-հինգերորդ օրը, երբ Ադրբեջանը հսկայական քանակով կենդանի ուժի և զինտեխնիկայի կուտակումներ էր արել Հորադիզում և այլ հատվածներում։

Երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց էր տվել 1in.am-ին, որի ընթացքում անդրադարձել էր Սարգսյանի այդ հայտարարությանը եւ հակադարձել․ «Մերժվածը չպիտի տա հարցեր, որոնց պատասխանը գիտի. իսկ գուցե պատասխանեն, թե ինչո՞ւ կրակած «Իսկանդերը» չի պայթել կամ պայթել է 10%-ով»։