Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ապրիլի 26-ի դրությամբ տեղադրվել է 28 սահմանային սյուն

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ապրիլի 26-ի դրությամբ տեղադրվել է 28 սահմանային սյուն
Հայաստան
18:39, 26 апрель 2024
Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա, կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում, 2024 թվականի ապրիլի 26-ի դրությամբ տեղադրվել է 28 սահմանային սյուն, ինչը կազմում է նախատեսված աշխատանքների մոտ 35 տոկոսը։ Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են։ Այդ մասին հայտնում են ՀՀ Կառավարությունից: