Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դատապարտում ենք Ղարաբաղի հայության վերջին գործողությունները, որոնք կատարվել են Հայաստանի կառավարության հովանավորությամբ. Իրանահայ երեք թեմերը դատապարտել են Արցախի գործողությունները Աղդամում. 30 հուլիսի, 1993թ

Հայաստան
22:54, 30 апрель 2024
Թեհրանի “Ալիք” թերթում տպարգվել է հայտարարություն, որում նկարագրվում է այաթոլլահ Խամենեիի այցը Թավրիզ. “Ինչպես միշտ, այժմ ևս անսալով մեծարգո առաջնորդի արտահայտություներին, որոնք առլեցուն են մարդկային եղբայրության և սրտակցության կոչերով, մենք ևս, որպես հայության կրոնական առաջնորդներ՝ ձայնակցելով հարգարժան առաջնորդին՝ դատապարտում ենք Ղարաբաղի հայության վերջին գործողությունները, որոնք կատարվել են Հայաստանի կառավարության հովանավորությամբ և Բարձրյալից հայցում ենք արդար և պատվաբեր խաղաղության հաստատումը տարածաշրջանում”:

Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Արտակ արք. Մանուկյան
Իրանա-Հնդկաստանի Հայոց թեմի առաջնորդ Կորյուն արք. Պապյան
Ատրպատականի Հայոց թեմի կաթողիկոսական փոխանորդ Նշան վրդ. Թոփուզյան

Հայաստանի Հանրապետութիւն, թիւ 150, 30 հուլիս, 1993թ.