Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արցախի ԱԳՆ-ն խստիվ դատապարտում է Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիվ գործողությունները

Արցախի ԱԳՆ-ն խստիվ դատապարտում է Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիվ գործողությունները
Պաշտոնական
11:12, 13 сентябрь 2022
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը խստիվ դատապարտում է սեպտեմբերի 13-ին Հայաստանի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիվ գործողությունները, Հայաստանի սուվերեն տարածքի ռմբակոծությունները և ուժի կիրառումը։
 
«Այս գործողությունները հանդիսանում են հայատյացության և ցեղասպան քաղաքականության վառ դրսևորում, միջազգային իրավունքի և նորմերի կոպտագույն խախտում։
 
Կոչ ենք անում միջազգային հանրությանը՝ խստորեն դատապարտել Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները՝ զերծ մնալով ամորֆ և անհասցե կոչերից ու գնահատականներից, կիրառել համապատասխան քայլեր ագրեսորի նկատմամբ։
 
Ցավակցում ենք բոլոր զոհերի հարազատներին, վիրավորներին մաղթում շուտափույթ ապաքինում»,- ասված է հայտարարության մեջ: