Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Անչափահաս աղջկա նկատմամբ հարազատ մոր կողմից սեռական բռնության փաստով հարուցված քրգործն ուղարկվել է դատարան․ Ովքե՞ր են մեղադրյալները

Անչափահաս աղջկա նկատմամբ հարազատ մոր կողմից  սեռական բռնության փաստով հարուցված քրգործն ուղարկվել է դատարան․ Ովքե՞ր են մեղադրյալները
Իրավունք
17:00, 28 апрель 2024
Ամիսներ առաջ՝ 2023թ․ օգոստոսին,  համացանցում հայտնված՝ անչափահաս աղջիկ երեխայի նկատմամբ հարազատ մոր կողմից  բռնության, սեռական բնույթի գործողություններ կատարելու  տեսանյութի փաստով  հարուցվել էր քրեական գործ, որն ուղարկել է դատարան։  

Civic․am-ը datalex.am-ից տեղեկացավ, որ սույն գործով մեղադրանք է առաջադրվել երկու անձի։ Մասնավորապես․  «Հովհաննես Պետրոսի Սաֆարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա դատապարտված լինելով 12 տարին չլրացած անձի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու, շորթման և պոռնկագրական նյութեր կամ առարկաներ տարածելու համար և պատիժը կրելով ՀՀ ԱՆ Նուբարաշեն ՔԿՀ-ի 1-ին մասնաշենքի թիվ 3 խցում, 2022թ. հոկտեմբերից մինչև 2023թ. օգոստոսն ընկած ժամանակահատվածում, Աննա Արևշատյանի հետ ձեռք բերած պայմանավորվածության համաձայն՝ նախնական համաձայնությամբ, բռնություն գործադրելով և դա գործադրելու սպառնալիքով թրաֆիքինգի՝ պոռնկության և սեքսուալ շահագործման է ենթարկել անօգնական վիճակում գտնվող 12 տարին չլրացած երեխաներին»:

Աննա Մայիսի Արևշատյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2022թվականի հոկտեմբերից մինչև 2023 թվականի օգոստոսն ընկած ժամանակահատվածում, Հովհաննես Սաֆարյանի հետ ձեռք բերած պայմանավորվածության համաձայն՝ նախնական համաձայնությամբ, բռնություն գործադրելով և դա գործադրելու սպառնալիքով թրաֆիքինգի՝ պոռնկության և սեքսուալ շահագործման է ենթարկել անօգնական վիճակում գտնվող 12 տարին չլրացած երեխաներին, օգտվելով նրանց վիճակի խոցելիությունից, վարձատրության, այլ հատուցման և դրանց խոստման դիմաց վերջիններիս օգտագործելով սեքսուալ բնույթի գործողությունների համար, այդ թվում տեսաձայնագրելով և Հովհաննես Սաֆարյանին ուղարկելով նրանց մասնակցությամբ մանկական պոռնոգրաֆիա, ինչն անզգուշությամբ առաջացրել է այլ ծանր հետևանք: Աննա Արևշատյանը կալանավորված է։ 

Նշենք, որ Գավառի բնակիչ Ա․ Արևշատյանի ամուսինը 34-ամյա Թաթուլ Մադաթյանն է, որը, ըստ ԶԼՄ-ների, մոտ երկու տարի  առաջ դատապարտվել է` աղջիկներից երկուսի նկատմամբ սեռական բռնություն գործադրելու համար։   datalex.am-ում  2022 թվականի հունվարով թվագրվող քրեական գործի ինֆորմացիան փակ է։ Տղամարդն, ըստ կայքերից մեկի տղեկության,  Աննա Արևշատյանի երկրորդ ամուսինն է, Իջևանից է, աղջիկների հայրը։ Արևշատյանը տարիներ առաջ՝ 2017-ին,  դատապարտվել է 3 ամիս ժամկետով ազատազրկման (պատիժը պայմանականորեն չի կիրառվել, սահմանվել է մեկ տարի ժամկետով փորձաշրջան)։ 

Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2017թ․ հունիսի 9-ին կատարել է սուտ մատնություն այն մասին, որ 2009թ․-ից մինչև 2017թ․ մայիս ամիսն ընկած ժամանակահատվածում քաղաքացի Հովիկ Խեչյանը, առանց աշխատավարձ վճարելու, իրեն և ամուսնուն՝ Թաթուլ Մադաթյանին, ներգրավել է հակադիր աշխատանքների կատարման մեջ։ 

Տեսանյութը, որը հայտնվել էր համացանցում, արվել է 2022 թ․ հոկտեմբեր-նոյեմբերին։ Գործով քրեական վարույթի ժամանակ հայտնաբերվել է գործով տուժող երեխաներից ևս մեկի նկատմամբ հոր կողմից նախկինում կատարված սեռական բռնության երեք դեպք։ Այդ դեպքերի կապակցությամբ կրկին նախաձեռնվել է քրեական վարույթ ՔՕ երկու հոդվածի մի քանի դրվագով, կատավում է նախաքննություն։    
 
Վերոհիշյալ  քրեական գործը ՝ երկու անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ,  դատախազությունը  Երևանի   քրեական դատարան է ուղարկել ս․թ․ ապրիլի 25-ին, գործով դատավորն է Տիգրան Ոսկանյանը։ 
 
 Հ․Մ․