Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Քրօրի 4 հոդվածներով քրեական վարույթ է նախաձեռնվել երեխայի նկատմամբ բռնություն և սեռական ոտնձգություն կատարելու վերաբերյալ տեսանյութի կապակցությամբ․ բռնարար կինը ձերբակալվել է․ ՔԿ

Քրօրի 4 հոդվածներով քրեական վարույթ է նախաձեռնվել երեխայի նկատմամբ բռնություն և սեռական ոտնձգություն կատարելու վերաբերյալ տեսանյութի կապակցությամբ․ բռնարար կինը ձերբակալվել է․ ՔԿ
Իրավունք
17:40, 18 август 2023
Անչափահաս երեխայի նկատմամբ բռնություն և սեռական ոտնձգություն կատարելու վերաբերյալ համացանցում տարածված տեսանյութի կապակցությամբ, Ոստիկանությունից ստացված հաղորդման առթիվ, 2023թ օգոստոսի 18-ին ՀՀ Քննչական Կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 4-րդ և 6-րդ կետերի (սեքսուալ բնույթի բռնի գործողությունները, որը կատարվել է անչափահասի, 12-ից 14 տարին չլրացած անձի նկատմամբ կամ անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ առողջությանը ծանր վնասի պատճառում կամ հոգեկան խանգարում կամ հանգեցրել է հանցագործությունից տուժած անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի ինքնասպանության կամ առաջացրել է այլ ծանր հետևանք պատժվում է ազատազրկմամբ` ութից տասնհինգ տարի ժամկետով:) 198-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի (սեքսուալ բնույթի բռնի գործողությունները, որը կատարվել է 18 տարին չլրացած անձի նկատմամբ, վերընթաց ազգականի կամ այն անձի կողմից, որի վրա դրված է երեխայի դաստիարակության, խնամքի կամ բուժման պարտականություն, ինչպես նաև կատարվել է 12-ից 14 տարին չլրացած անձի նկատմամբ)։ 239-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի (Երեխային պոռնկության կամ պոռնկագրական բնույթի նյութեր կամ առարկաներ պատրաստելու կամ տարածելու հետ կապված գործողություններ կատարելուն հակելը կամ ներգրավելը, որը կատարվել է այն անձի կողմից, որի վրա դրված է երեխայի դաստիարակության, խնամքի կամ բուժման պարտականություն և կատարվել է տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով՝) և 300-րդ հոդվածի 3րդ մասի 1-ին և 2-րդ կետերի (Պոռնկագրական նյութեր կամ առարկաներ պատրաստելը, տարածելը կամ պահպանելը, որը կատարվել է մերձավոր ազգականի կամ այն անձի կողմից, որի վրա դրված է եղել երեխայի դաստիարակության, խնամքի կամ բուժման պարտականություն, կամ կրթական կամ առողջապահական կազմակերպության այն աշխատակցի կողմից, որը պարտավոր էր հոգ տանել երեխայի մասին կամ վերահսկել նրա վարքագիծը և զուգորդվել է անչափահասի նկատմամբ դաժան վերաբերմունքով՝ պատժվում է տուգանքով՝ քսանապատիկից հիսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ հարյուր հիսունից երկու հարյուր յոթանասուն ժամ տևողությամբ, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` երեքից յոթ տարի ժամկետով, կամ ազատության սահմանափակմամբ՝ մեկից երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով)հատկանիշներով։ 

Կինը՝ Աննա Արևշատյանը հանցագործություն կատարելու մեջ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով ձերբակալվել է։ Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցները կատարվածի հանգամանքները ամբողջությամբ պարզելու և երեխաների իրավունքների պաշտպանությունն ապահովվելու նպատակով։ 

ՀՀ քննչական կոմիտեն առաջիկայում ավելի համապարփակ տեղեկատվություն կհրապարակի։ 

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, կնոջ ամուսինը՝ Թաթուլ Մադաթյանը անչափահասի նկատմամբ սեռական բռնություն գործադրելու քրեական վարույթով գտնվում է կալանքի տակ։