Քաղաքացիակենտրոն
լրատվություն

2022թ. ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի վարույթում քննվել է ընտանեկան բռնության վերաբերյալ 960 քրեական վարույթ. ամփոփում

2022թ. ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի վարույթում քննվել է ընտանեկան բռնության վերաբերյալ 960 քրեական վարույթ. ամփոփում
Իրավունք
13:01, 15 февраль 2023
ՀՀ քննչական կոմիտեում ամփոփվել է 2022թ. ընթացքում ընտանեկան բռնության վերաբերյալ քննված քրեական վարույթների  ընդհանուր շարժընթացը։ 

Մասնավորապես, 2022թ. ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի վարույթում քննվել է ընտանեկան բռնության վերաբերյալ 960 քրեական վարույթ։   

Նշվածներից 122-ն ավարտվել է մեղադրական եզրակացությամբ  և 126 անձի  վերաբերյալ ուղարկվել է դատարան, 301 քրեական վարույթ կարճվել է, որից 150-ը` ռեաբիլիտացնող, իսկ 151-ը` ոչ ռեաբիլիտացնող հիմքով։ 383 քրեական վարույթ փոխանցվել է 2023թ. հունվար ամիս: 

Դատարան ուղարկված վարույթներից՝
  • 9-ը եղել է սպանության,
  • 1-ը՝ առողջությանը ծանր վնաս պատճառելու, 
  • 3-ը՝ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու,
  • 1-ը՝ մարդուն առևանգելու, 
  • 1-ը՝ սեքսուալ բնույթի գործողությունների, 
  • 2-ը՝ 16 տարին չլրացած անձի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու, 
  • 5-ը՝ առողջությանը թեթև վնաս պատճառելու,
  • 25-ը՝ ֆիզիկական ներգործության,
  • 3-ը՝ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու,
  • 1-ը՝ ծնողի կամ այլ մերձավոր ազգականի և երեխայի միջև տեսակցության իրականացմանը խոչընդոտելու,
  • 3-ը՝ ալիմենտ (ապրուստավճար) վճարելուց խուսափելու,
  • 68-ը՝ այլ հանցագործությունների դեպքերի առթիվ:
Դատարան ուղարկված վարույթներով 125 մեղադրյալներից 108-ը  հանդիսացել են ամուսիններ, 4-ը՝ տատ կամ պապ, 5-ը՝ քույր կամ եղբայր, 8-ը՝  զավակ կամ թոռ: 

125 անձի նկատմամբ ոչ ռեաբիլիտացիոն հիմքերով քրեական  հետապնդում չի իրականացվել կամ դադարեցվել է քրեական հետապնդումը:  

ՀՀ քննչական կոմիտե