Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բա որ Խեյրիմլին ու Ներքին Ոսկեպարը հայկական էին, ինչի Վրթանես սրբազանն այն ժամանակ չէր բողոքում, չէր գնում պառկում Ստալինեցի թրթուրների տակ

Բա որ Խեյրիմլին ու Ներքին Ոսկեպարը հայկական էին, ինչի Վրթանես սրբազանն այն ժամանակ չէր բողոքում, չէր գնում պառկում Ստալինեցի թրթուրների տակ
Հասարակություն
08:07, 29 апрель 2024
Արամ Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Արցախը հանձնել է Նիկոլ Փաշինյանը, հիմա էլ Տավուշի սահմաններն է կարում»,֊սա երեկ Կիրանցում լրագրողների հարցին ի պատասխան ասել է ոչ վաղ անցյալում Արցախի թեմի առաջնորդ Վրթանես Աբրահամյանը։

Էս մարդիկ կամ ամնեզիա ունեն, կամ գիտեն թե դիմացի մարդիկ են կորցրել հիշողությունը։

Տարիներ առաջ` 2001֊06թթ, երբ ՀԱԵ Տավուշի թեմ չկար, (Տավուշը մտնում էր Գուգարաց թեմի մեջ) Իջևանի Սբ. Ներսես Շնորհալի եկեղեցին Վրթանես Աբրահամյան անունով մի հոգևոր հովիվ ուներ։

Հակառակի պես էդ թվերին Արցախի կարգավորման համար Մինսկի խմբի պատրաստած  տարբերակներում, Հայաստանի անունից պաշտոնապես ճանաչվել է, որ Ադրբեջանի Ղազախի շրջանից 8 գյուղեր ենք օկուպացրել ու դրանք ենթակա են վերադարձման։

2000-ականներին Ռոբերտ Քոչարյանը հենց Կիրանց-Խեյրիմլի խաչմերուկից Ոսկեպար գնացող 5 րոպեանոց ճանապարհը փակեց, փոխարենը Կիրանցի մեջով 30 րոպեանոց ճանապարհ գցեց։

Չգիտի՞ սրա մասին Վրթանես սրբազանը։ Դժվար թե մոռացած լինի։

Բա որ Խեյրիմլին ու Ներքին Ոսկեպարը հայկական էին, ինչի սրբազանն այն ժամանակ չէր բողոքում, չէր գնում պառկում Ստալինեցի թրթուրների տակ, որպեսզի կանխի դավադիր հողագյուղատվական ծրագիրը։

Ազնիվ չեք  սքեմավոր հայր, ազնիվ չեք։