Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մարտի 1-ի գործով բոլոր կողմերի ճշմարտության ու ազնվության պահը վրա հասավ․ Ստյոպա Սաֆարյան

Մարտի 1-ի գործով բոլոր կողմերի ճշմարտության ու ազնվության պահը վրա հասավ․ Ստյոպա Սաֆարյան
Իրավունք
13:07, 30 март 2021
Ստյոպա Սաֆարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Մարտի 1-ի գործով բոլոր կողմերի ճշմարտության ու ազնվության պահը վրա հասավ։
Ինչպես կասեր մեր դատախազությունը՝ "Աստված մեզ դատավոր", քանի որ ըստ ՍԴ որոշման՝ "իրավական համակարգ", "սահմանադրական կարգը" օրենքի կոնկրետ հոդվածով սահմանված չեն"․․․

ՍԴ-ում Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցչի դիմումի մի քանի կուրյոզներ -միգուցե Ռ․Քոչարյանի կատարած գործողությունները /խոսքը վերաբերում է Արտակարգ դրության հրամանագրով ու դրա հիմքը կազմած 0038 գաղտնի հրամանով կատարված գործողություններին/ խախտել են սահմանադրական կարգը, բայց չեն տապալել կամ "փաստացի վերացրել" այն․ "ոչ բոլոր դեպքերում իրավական ակտի փոփոխելը կամ ուժը կորցրած ճանաչելը կարող է հանդիսանալ սահմանադրական կարգի տապալում։" -դատական պրակտիկայում առկա չի եղել սահմանադրական կարգի տապալման հարուստ փորձ, դրա համար հնարավոր չէր կանխատեսել նախաձեռնված գործողությունների հետևանքները․ "2009 թվականից ի վեր առկա չէ դրա մեկնաբանությանը վերաբերող կայուն դատական պրակտիկա, որը կապահովեր իրավական որոշակիություն և կանխատեսելիություն:" Հետևությունները թողնում եմ ձեր դատին․․․․