Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱՄՆ դեսպանը հանդիպել է ընդդիմության ներկայացուցիչներին

ԱՄՆ դեսպանը հանդիպել է ընդդիմության ներկայացուցիչներին
Պաշտոնական
19:37, 08 май 2024
ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը հանդիպել է խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչների հետ։

Դեսպանության հաղորդմամբ՝ հանդիպման նպատակն է եղել լսել և քննարկել երկկողմ հարաբերությունների լայն շրջանակին առնչվող հարցեր, այդ թվում՝ ԱՄՆ աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական զարգացմանը, մարդու իրավունքներին և խաղաղության գործընթացին:

Դեսպանն ընդգծել է ԱՄՆ աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը և ողջունել Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջերս ձեռք բերված համաձայնությունը Ալմա Աթայի հռչակագիրը սահմանների դելիմիտացիայի համար որպես հիմք ընդունելու վերաբերյալ: