Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ողջունում ենք և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի կողմից զգալի քայլերը դեպի խաղաղություն. Հունգարիայի ԱԳ նախարար

Ողջունում ենք և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի կողմից զգալի քայլերը դեպի խաղաղություն. Հունգարիայի ԱԳ նախարար
Միջազգային
16:51, 06 май 2024
Մեծ պատիվ է մեզ համար 15 տարվա ընդմիջումից հետո հյուրընկալել ՀՀ ԱԳ նախարարին: Սա առաջին անգամն է իմ՝ արտաքին գործերի նախարար նշանակվելուց ի վեր, որ Հայաստանի դրոշը տեղադրվում է մեր նախարարության շենքում: Այդ մասին նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասաց Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոն:

Ըստ Հունգարիայի արտաքին գերատեսչության ղեկավարի՝ Կովկասյան տարածաշրջանը վերջին մի քանի տարիների և տասնամյակների ընթացքում ականատես է եղել հակամարտությունների, որոնք «դժվարություններ և տառապանք» են պատճառել տարածաշրջանի բնակիչներին:

«Մեր նպատակը և խնդիրը եղել է խաղաղության սատարումը, և նույնը վերաբերում է Կովկասյան տարածաշրջանին, այդ իսկ պատճառով ողջունում ենք և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի կողմից զգալի քայլերը դեպի խաղաղություն, որոնց ականատեսն ենք եղել, որպեսզի ապահովենք երկարաժամկետ և կայուն խաղաղությունը տարածաշրջանում, ինչպես նաև տարածաշրջանում բնակվող մարդկանց համար:

Հունգարիան այս դեպքում, ինչպես նաև տարածաշրջանի առումով կցանկանար նպաստել խաղաղապահ ջանքերին, այդ իսկ պատճառով էլ մենք որոշել ենք և նաև համաձայնության ենք եկել 2022 թվականի դեկտեմբերին մեկնարկել մեր դիվանագիտական կապերն ու հարաբերությունները Հայաստանի հետ»,- ասաց նա: