Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Միկա Բադալյանն ու Արսեն Բաբայանը կեղծում են․ Բադալյանը շարունակում է ներգրավված լինել որպես մեղադրյալ․ ընտրված է խափանման միջոց

Միկա Բադալյանն ու Արսեն Բաբայանը կեղծում են․ Բադալյանը շարունակում է ներգրավված լինել որպես մեղադրյալ․ ընտրված է խափանման միջոց
Քաղաքականություն
13:36, 25 апрель 2022
«Միկա Բադալյանի մեղադրանքը չի հանվել», - այս մասին տեղեկացանք Քննչական կոմիտեից։ Հիշեցնենք, որ Բադալյանը բերման էր ենթարկվել ոստիկանություն ապրիլի 22-ին, ապա՝ ձերբակալվել։ Քննչական կոմիտեն կալանավորման միջնորդություն էր ներկայացրել դատարան, որը սակայն մերժվել էր, և Բադալյանն ազատ էր արձակվել։ Այս մասին հայտնել էր Բադալյանի պաշտպաններից Էրիկ Ալեքսանյանը։

Ավելի ուշ բլոգերը տելեգրամյան իր էջի միջոցով հայտնել էր, որ իր վրայից հանվել են մեղադրանքները։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել էր նաև «Հայրենիք» կուսակցության ներկայացուցիչ Արսեն Բաբայանը, նշելով, որ Միկա Բադալյանին ներկայացված մեղադրանքները վերացվել են, ինչը, սակայն, Քննչական կոմիտեն հերքեց։

Բադալյանը շարունակում է որպես մեղադրյալ ներգրավված լինել ՀՀ քրեական օրենսգրքի 259-րդ հոդվածով նախատեսված հանցագործություն կատարելու մեջ։ Այն է՝ ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալը։ 

Նշենք, որ ըստ քննչական կոմիետի՝  նախնական տվյալներով, «Telegram» սոցիալական ցանցի օգտատերը, չունենալով նախապատրաստվող ահաբեկչության վերաբերյալ տվյալներ, 2022 թվականի ապրիլի 11-ին հանրության լայն շրջանակներին հասանելի իր տելեգրամյան էջում սուտ հաղորդում է տվել այն մասին, որ արտակարգ իրավիճակ ստեղծելու համար ահաբեկչություններ են հնարավոր ինչպես Երևանում, այնպես էլ` մայրաքաղաքից դուրս:

Քննչական կոմիտեից Civic.am-ին հայտնեցին, որ Բադլայանի համար որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։

Վովա Հակոբյան