Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պատրաստում ենք Եվրամիության և Հայաստանի միջև գործընկերության օրակարգը. Պետեր Սիյարտո

Պատրաստում ենք Եվրամիության և Հայաստանի միջև գործընկերության օրակարգը. Պետեր Սիյարտո
Միջազգային
16:52, 06 май 2024
Որպես Եվրամիությունում մեր նախագահությանն ընդառաջ նախապատրաստական գործողություն՝ կարողացել ենք քայլեր ձեռնարկել՝ ստեղծելու և զարգացնելու Եվրամիության ու Հայաստանի միջև կապերը: Այդ մասին նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասաց Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոն:

«Մենք պատրաստում ենք Եվրամիության և Հայաստանի միջև գործընկերության օրակարգը: Բացի դրանից՝ պատրաստվում ենք երկու կողմերի միջև ազատականացման երկխոսություն սկսել, և հույս ունենք, որ այս երկու գործընթացները հաջողությամբ և արդյունավետությամբ կպսակվեն»,- ասաց նա: