Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ընդդիմության քայլերթին ժամը՝17:06-ի դրությամբ մասնակցել է շուրջ 5000 մարդ. ԻՔՄ

Ընդդիմության քայլերթին ժամը՝17:06-ի դրությամբ մասնակցել է շուրջ 5000 մարդ. ԻՔՄ
Քաղաքականություն / Հասարակություն
20:35, 04 май 2022
Այսօր՝ մայիսի 4-ին, ընդդիմադիր «Դիմադրություն» շարժումը 15:30-ից հանրահավաք էր իրականացնում Երևանի Ֆրանսիայի հրապարակում, ինչին հաջորդեց շարժման մասնակիցների երթը դեպի Ազգային ժողով, ապա և Երևանի կենտրոնի այլ փողոցներ։ 

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» աերոնկարահանման միջոցով իրականացրել է երթի մասնակիցների հաշվարկ, որի արդյունքում պարզվել է, որ 17:06-ի դրությամբ Բաղրամյան պողոտայի՝ Ազգային ժողովին հարող հատվածում գտնվել է շուրջ 5000 մարդ։ 

Հարկ է նշել, որ երթի որոշ մասնակիցներ, հավանաբար, տեսանելի չեն՝ ծառերի տակ գտնվելու պատճառով: Բացի դա, մասնակիցների թվաքանակի ճշգրտության փոքր շեղում կարող է լինել ծառերի ու մարդկանց ստվերների պատճառով։ 

Հաշվարկն իրականացվել է մասնակիցների անհատական հաշվարկի միջոցով։ 

Լուսանկարը բարձր որակով հասանելի է այստեղ։ 

Մեր հաշվարկը ստուգելու նպատակով մարդկանց անհատականացնող կետերով նկարը կարելի է ներբեռնել այստեղից։