Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ժամը 19:03-ի դրությամբ երթին մասնակցել է շուրջ 1200 մարդ. ԻՔՄ

Ժամը 19:03-ի դրությամբ երթին մասնակցել է շուրջ 1200 մարդ. ԻՔՄ
Հասարակություն
21:21, 26 апрель 2022
Այսօր՝ ապրիլի 16-ին, Երևանի Սասունցի Դավիթ կայարանից ժամը 18:30-ին մեկնարկել է «Դիմադրություն» շարժման իրազեկող երթը, որի մասին հաղորդվել էր նախապես, իսկ երթին մասնակցում էին շարժման որոշ առաջնորդներ:

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» աերոնկարահանման միջոցով իրականացրել է երթի մասնակիցների հաշվարկ, որի արդյունքում պարզվել է, որ 19:03-ի դրությամբ կայարանից Տիգրան Մեծի պողոտա հատվածում, որտեղով անցնում էր երթը, գտնվել է շուրջ 1200 մարդ։

Հանրահավաքը՝ օդից՝ https://youtu.be/hlzkDwa2GfM

Լուսանկարը և հաշվարկը հիմնավորող ապացույցները հասանելի են այստեղ՝ https://uic.am/15471