Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ժամանակին Արցախից թռածները Երևանում սկսել են «փրկել» Արցախը. Հրաչյա Հակոբյան․ factor.am

Ժամանակին Արցախից թռածները Երևանում սկսել են «փրկել» Արցախը. Հրաչյա Հակոբյան․ factor.am
Քաղաքականություն
22:46, 22 апрель 2022
Ընդդիմության ակցիաները զուգորդված են բռնություններով։ Այս տեսակետն այսօր Factor TV-ի հետ զրույցում հայտնեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը՝ խոսելով «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանի նկատմամբ հարձակման վերաբերյալ։

Նա կարծում է, սակայն, որ իրավապահներին կհաջողվի իրավիճակը վերահսկելի պահել։ Անդրադառնալով փողոցում իշխանափոխության համար պայքարող ընդդիմադիր ուժերի հայտարարությանը, թե մայիսի 1-ը պայքարի վերջնակետն է լինելու, Հակոբյանն ասաց. «Մայիսի 1-ին երևի կլինի ընդդիմության վերջնակետը։ Ժամանակին Արցախից թռածները Երևանում սկսել են «փրկել» Արցախը»։

Հարցին, թե ինչ են նշանակում Նիկոլ Փաշինյանի այն խոսքերը, թե շատ կարևոր սկզբունք կա, որ արցախցին ապրի Արցախում, իրեն համարի արցախցի, ղարաբաղցի և հայ, և արդյոք քննարկվում է Արցախի՝ Ադրբեջանի կազմում լինելու մասին հարց, պատգամավորն արձագանքեց. «Արցախի՝ Ադրբեջանի կազմում լինելու հարց չի քննարկվում։ Իսկ Արցախի կարգավիճակի հարցը պետք է արցախցիները որոշեն»։

Մանրամասները՝ տեսանյութում