Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սիրուշոյի համերգն էլ չի օգնում Քոչարյանին՝ լցնել ընդդիմության կիսադատարկ հրապարակը․ լուսանկար

Սիրուշոյի համերգն էլ չի օգնում Քոչարյանին՝ լցնել ընդդիմության կիսադատարկ հրապարակը․ լուսանկար
Հասարակություն
19:10, 03 май 2022
Մայիսի 1-ի «ամենահուժկու», բայց սակավամարդ հանրահավաքից հետո ընդդիմությունը հնարքներ է մտմտում՝ հրապարակը լցնելու համար։ Այսօր որոշել էին օգտագործել Ռոբերտ Քոչարյանի տղայի կնոջ՝ Սիրուշոյի հայտնի և սիրված լինելու հանգամանքը՝ նրա fan club-ին հրապարակ բերելու համար։ Երգչուհին իր ֆեյսբուքյան և ինստագրամյան պաշտոնական էջերով հայտարարություն էր տարածել, որ այսօր ժամը 18-ին լինելու է հրապարակում և երգելու է, ուղղակի ոչ թե բեմից, այլ գտնվելու է ժողովրդի մեջ։ Միաժամանակ կոչ էր արել քաղաքացիներին, իրենց հետ` նստելու համար հարմար փափուկ առարկաներ վերցնել։ 

Չնայած սրան, ժամը 18:30-ի դրությամբ Ֆրանսիայի հրապարակը ակնհայտ սակավամարդ է` ավելի սակավամարդ, քան մայիսի 1-ինը։ Սիրուշոյի` 562 հազար հետևորդ ունեցող ինստագրամյան էջը նույնիսկ չի օգնում Քոչարյանին լցնել Ֆրանսիայի հրապարակը։

Թերևս տեսնելով, որ մարդ չի հավաքվում, համերգը հետաձգել են ժամը 19-ին։

Լուսանկարները՝ ժամը 19։00-ի դրությամբ։