Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Աղդամում ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնն այսօրվանից կդադարի գործել

Աղդամում ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնն այսօրվանից կդադարի գործել
Տարածաշրջան
12:07, 26 апрель 2024
Աղդամում ռուս-թուրքական համատեղ մոնիտորինգային կենտրոնն այսօրվանից դադարեցնում է իր գործունեությունը։ Թուրք-ռուսական համատեղ մոնիտորինգային կենտրոնի խնդիրները համարվում են կատարված: Հանդիսավոր արարողության ժամանակ այս մասին հայտարարել է Ադրբեջանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Քերիմ Վելիևը։

«Հատուկ շնորհակալություն եմ հայտնում Թուրքիայի և Ռուսաստանի զինծառայողներին բարեխիղճ և խիզախ ծառայության համար՝ հանուն տարածաշրջանում խաղաղության և կայունության, մաղթում եմ նրանց հաջողություններ հետագա ծառայության մեջ»,- ասել է նա: