Աղդամում ռուս-թուրքական համատեղ մոնիտորինգային կենտրոնը փակվում է
Տարածաշրջան
Աղդամում ռուս-թուրքական համատեղ մոնիտորինգային կենտրոնը դադարեցնում է իր գործունեությունը: Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Զեքի Աքթյուրքը։
«Մոնիտորինգային կենտրոնի գործունեության ավարտին ուղղված աշխատանքներն իրականացվում են կողմերի համակարգմամբ»,- ասել է նա։ Պաշտպանական գերատեսչության ներկայացուցիչը հիշեցրել է, որ համատեղ մոնիտորինգային կենտրոնը բացվել էր 2021 թվականի հունվարի 30-ին՝ Թուրքիայի և Ռուսաստանի միջև հուշագրի շրջանակներում։