Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ստամբուլում աշխատանքներն է սկսել ուկրաինական հացահատիկի փոխադրման աշխատանքները համակարգող համատեղ կենտրոնը

Ստամբուլում աշխատանքներն է սկսել ուկրաինական հացահատիկի փոխադրման աշխատանքները համակարգող համատեղ կենտրոնը
Հայաստան
17:18, 26 июль 2022
Ստամբուլում իր աշխատանքներն է  սկսել  համատեղ համակարգող կենտրոնը, որը վերահսկելու է Ուկրաինայից հացահատիկային միջանցքների աշխատանքը։ Այս մասին հայտարարություն է տարածել Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը:

Նշվում է, որ հուլիսի 25-ին  Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հանդիպել է Ուկրաինայի ենթակառուցվածքների նախարար Ալեքսանդր Կուբրակովի հետ։
«Համատեղ համակարգող կենտրոնի աշխատանքը շարունակվում է ինտենսիվ: Թուրքիան կատարել է և կշարունակի կատարել իր բաժինը բեռնափոխադրումների ոլորտում»,- վստահեցրեց նա։»,-ասել  է Հուլուսի Աքարը։