Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Թուրքիայի պաշտպանության նախարարն ընդունել է Ադրբեջանի ԶՈւ ԳՇ պետին

Թուրքիայի պաշտպանության նախարարն ընդունել է Ադրբեջանի ԶՈւ ԳՇ պետին
Տարածաշրջան
22:29, 13 сентябрь 2021
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը սեպտեմբերի 13-ին Անկարայում ընդունել է Ադրբեջանի ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Քերիմ Վելիևին: Վերջինս Անկարա է մեկնել թուրք պաշտոնակից Յաշար Գյուլերի հրավերով. գրչում է ermenihaber-ը:

Հանդիպման ընթացքում Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը վերահաստատել է, որ Թուրքիան «մեկ ազգ, երկու պետություն» կարգախոսի տրամաբանությամբ շարունակելու է Ադրբեջանի «արդար դատի» հարցում նրա կողքին լինել: 

Աքարը նաև շնորհավորել է Վելիևին պաշտոնը ստանձնելու կապակցության և մաղթանքներ հղել: