Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ղարաբաղում ռուս-թուրքական կենտրոնը կայունության երաշխիք է. Պուտինը՝ Էրդողանին

Ղարաբաղում ռուս-թուրքական կենտրոնը կայունության երաշխիք է. Պուտինը՝ Էրդողանին
Միջազգային
16:28, 29 сентябрь 2021
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Սոչիում մեկնարկած հանդիպման ժամանակ Պուտինը, անդրադառնալով Արցախի թեմային, նշել է, որ  Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանին հրադադարի վերահսկման ռուս-թուրքական կենտրոնը լուրջ երաշխիք է կայունությանն ու հաշտեցմանն ուղղված կողմերի դիրքորոշումների համաձայնեցման հետագա քայլերում, գրում է ՏԱՍՍ-ը։

«Ակտիվորեն գործում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանին հրադադարի վերահսկման ռուս-թուրքական կենտրոնը։ Այդ համագործակցությունը լուրջ երաշխիք է կայունությանն ու հաշտեցմանն ուղղված կողմերի դիրքորոշումների համաձայնեցման հետագա քայլերում»,- ասել է ՌԴ նախագահը։

Կողմերն անդրադարձել են նաև միջազգային այլ հարցերում նրանց դերին:  ՌԴ նախագահը  նշել է Ռուսաստանի և Թուրքիայի «հաջող համագործակցությունը», ներառյալ Սիրիայում և Լիբիայում:

«Միջազգային ասպարեզում մենք բավականին հաջող համագործակցություն ենք իրականացնում: Ես նկատի ունեմ թե՛ Սիրիան, թե՛ մեր շփումները՝ Լիբիայի վերաբերյալ դիրքորոշումները համակարգելու դեպքում»,- ասել է Պուտինը: