Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Թուրքիան ևս մեկ տարի կմնա Աղդամի ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնում

Թուրքիան ևս մեկ տարի կմնա Աղդամի ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնում
Հասարակություն
16:26, 13 ноябрь 2023
Ադրբեջանի Աղդամի շրջանում թուրք-ռուսական համատեղ մոնիտորինգային կենտրոնում ծառայող թուրք զինվորականների գտնվելու ժամկետը նախատեսվում է երկարացնել ևս մեկ տարով։ Այդ մասին հայտնել են ադրբեջանական լրատվականները։

Նշվում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի կողմից ստորագրված օրինագիծն այս շաբաթվա ընթացքում կուղարկվի խորհրդարան ու կքննարկվի Թուրքիայի Ազգային մեծ ժողովում։