Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կուսակցության արտաքին կապերի պատասխանատու է նշանակվել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը․ ՔՊ-ն մամուլի հաղորդագրություն է տարածել

Կուսակցության արտաքին կապերի պատասխանատու է նշանակվել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը․ ՔՊ-ն մամուլի հաղորդագրություն է տարածել
Քաղաքականություն
09:47, 01 февраль 2023
Հունվարի 31-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Կուսակցության արտաքին կապերի պատասխանատու է նշանակվել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։ 

Նշանակվել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Մալաթիա-Սեբաստիա եւ Աջափնյակ տարածքային կառույցների խորհուրդների հերթական ընտրությունների օրերը։ 

Քննարկվել են Կուսակցության Սպիտակի տարածքային կառույցի աշխատանքների հետ կապված ընթացիկ եւ կարգապահական հարցեր,-գրված է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը կայքէջում։