Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վահագն Ալեքսանյանը և Գևորգ Պապոյանը նշանակվել են ՔՊ վարչության նախագահի տեղակալներ. մամուլի հաղորդագրություն

Վահագն Ալեքսանյանը և Գևորգ Պապոյանը նշանակվել են ՔՊ վարչության նախագահի տեղակալներ. մամուլի հաղորդագրություն
Քաղաքականություն
22:20, 29 ноябрь 2022
Նոյեմբերի 29-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 

Հաստատվել է Կուսակցության աշխատակազմի հաստիքացուցակը։

Վարչության նախագահի առաջարկությամբ Վահագն Ալեքսանյանը նշանակվել է Վարչության նախագահի տեղակալ՝ զարգացման և կապերի գծով, իսկ Գևորգ Պապոյանը՝ Վարչության նախագահի տեղակալ՝ տարածքային կազմակերպությունների համակարգման գծով։ 

Քննարկվել են նաեւ օրակարգային այլ հարցեր,- գրված է ՔՊ մամուլի հաղորդագրության մեջ։