ԵՄ-ն չի կարող լիարժեք միջնորդ լինել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև, քանի որ սատարում է Կիևին․ Կայա Կալաս

ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը ֆիննական «Yle» հեռուստառադիոընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ կպատասխաներ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կամ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հեռախոսազանգին, եթե նրանք կապ հաստատեին իր հետ։


«Անշուշտ, նման հնարավորության ընձեռման պարագայում ես պատրաստ եմ երկխոսության», - ընդգծել է Կալասը։


Միևնույն ժամանակ, նա վերահաստատել է, որ Եվրոմիությունն այժմ չի կարող հանդես գալ որպես լիարժեք միջնորդ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև, քանի որ պաշտոնապես սատարում է Կիևին։Սակայն ցանկացած բանակցության ընթացքում անհրաժեշտ է հաշվի առնել այն հարցերը, որոնց լուծումն անմիջականորեն կախված է եվրոպական երկրներից։