Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը մամուլի հաղորդագրություն է տարածել

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը մամուլի հաղորդագրություն է տարածել
Քաղաքականություն
08:20, 07 декабрь 2022
Մամուլի հաղորդագրություն 

Դեկտեմբերի 6-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 

Քննարկվել են Իջևանի և Փարաքարի տարածքային կազմակերպությունների խորհուրդների նախագահների թեկնածությունները: Արթուր Ճաղարյանը հաստատվել է Իջեւանի, Հրաչյա Շառոյանը Փարաքարի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ։ 

Քննարկվել են Սպիտակ, Գյումրի և Անի համայնքների ավագանիների «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունների աշխատանքներին առնչվող հարցեր։ 

Նաև անդրադարձ է կատարվել նախորդիվ կայացված որոշումների կատարման ընթացքին, արդյունքներին և այլ հարցերի,- հայտնում է ՔՊ-ն։