Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վահան Կոստանյանը և Իրանի մշակույթի և իսլամական առաջնորդության նախարարի տեղակալն անդրադարձել են ՅՈՒՆԵՍԿՕ-ում երկու երկրների համագործակցության հեռանկարներին

Վահան Կոստանյանը և Իրանի մշակույթի և իսլամական առաջնորդության նախարարի տեղակալն անդրադարձել են ՅՈՒՆԵՍԿՕ-ում երկու երկրների համագործակցության հեռանկարներին
Միջազգային
18:41, 02 май 2024
Մայիսի 2-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության մշակույթի և իսլամական առաջնորդության նախարարի տեղակալ, ԻԻՀ մշակույթի և իսլամական հաղորդակցության կազմակերպության նախագահ Մոհամմադ Մեհդի Իմանիփուրին: Այդ մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստան-Իրան մշակութային համագործակցության հարուստ պատմությանն ու առաջիկա ծրագրերին: Կողմերը գոհունակությամբ արձանագրել են Հայաստանի ու Իրանի կողմից ցուցաբերվող հոգատարությունը՝ ուղղված երկու երկրներում առկա հայ և իրանցի ժողովուրդների մշակութային ժառանգության եզակի կոթողների պահպանմանը: 
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև միջազգային բազմակողմ մշակութային հարթակներում, մասնավորապես` ՅՈՒՆԵՍԿՕ-ում, երկու երկրների համագործակցության հեռանկարներին:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը զրուցակցի ուշադրությունն է հրավիրել Լեռնային Ղարաբաղի հայկական մշակութային ժառանգությանը սպառնացող վտանգներին ու հայկական կոթողների ոչնչացման դեպքերին: