Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱԳ փոխնախարարը իրանցի գործընկերոջ հետ քննարկել է հայ-իրանական համագործակցության հարցեր

ԱԳ փոխնախարարը իրանցի գործընկերոջ հետ քննարկել է հայ-իրանական համագործակցության հարցեր
Քաղաքականություն
11:27, 24 октябрь 2023
Հոկտեմբերի 23-ին Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը հանդիպում է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ նախարարի տնտեսական հարցերով տեղակալ Մեհդի Սաֆարիի հետ:

ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալը Հայաստան է ժամանել ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մեհրդադ Բազրփաշի գլխավորած պատվիրակության կազմում՝ Հյուսիս-հարավ ավտոմայրուղու Ագարակ-Քաջարան հատվածի կառուցման պայմանագիրը ստորագրելու արարողությանը մասնակցելու նպատակով:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ-ԻԻՀ միջև երկկողմ տնտեսական օրակարգին, ինչպես նաև տարածաշրջանային համագործակցությանն առնչվող հարցեր:

Կողմերը գոհունակություն են հայտնել համատեղ տնտեսական ծրագրերի առաջընթացի կապակցությամբ։