Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Առանձնապես խոշոր չափերի խարդախություն կատարելու մեջ մեղադրվողը հանձնվել է Գերմանիային

Առանձնապես խոշոր չափերի խարդախություն կատարելու մեջ մեղադրվողը հանձնվել է Գերմանիային
Քաղաքականություն
11:39, 10 май 2024
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը բավարարել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության իրավասու մարմնի միջնորդությունը. հանցավոր կազմակերպության կողմից առանձնապես խոշոր չափերի խարդախություն կատարելու համար մեղադրվող Մ.Բ.-ն հանձնվել է ԳԴՀ իրավասու մարմիններին: Այդ մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:

Հանձնման մասին միջնորդության քննարկման շրջանակներում գերմանական կողմի հետ իրականացվել է համագործակցություն նաև Եվրոպական միության քրեական արդարադատության գործակալության (Եվրաջասթ) միջոցով: