Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռոբետ Քոչարյան, Արման Թաթոյան, ո՞ւմ թեկնածությունն են դիտարկում. Բագրատ Գալստանյանը մանրամասներ հայտնեց

Ռոբետ Քոչարյան, Արման Թաթոյան, ո՞ւմ թեկնածությունն են դիտարկում. Բագրատ Գալստանյանը մանրամասներ հայտնեց
Քաղաքականություն
11:58, 10 май 2024
Բագրատ Գալստանյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ ընդդիմադիր պատգամավորների հետ հանդիպմանը քննարկել են, թե ինչ ձևով է առաջ ընթանալու գործընթացը: Նրա խոսքով՝ «Քաղաքացիական պայմանագիր»-ը չի արձագանքել իր կոչին:

Հարցին, թե վարչապետի թեկնածուի անուններ քննարկվո՞ւմ են, Գալստանյանը դրական պատասխան է տվել՝ հավելելով, որ տարբեր անուններ են քննարկվում՝ սիրած ու չսիրած:

Լրագրողները հետաքրքրվել են, թե, այնուամենայնիվ, ո՞ր քաղաքական ուժի ներկայացուցիչ է լինելու իրենց առաջարկած վարչապետի թեկնածուն, հնարավո՞ր է՝ Ռոբերտ Քոչարյանը, նա պատասխանել է՝ հնարավոր է՝ ոչ մի քաղաքական ուժից էլ չլինի իրենց ներկայացրած թեկնածուն:

Լրագրողները հետաքրքրվել են նաև նախկին ՄԻՊ Արման Թաթոյանի թեկնածության հնարավոր ընտրության մասին, Բագրատ Գալստանյանը չի բացառել. «Հնարավոր է, ամեն բան էլ հնարավոր է»: