Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ինչ խոսք, հանդուրժողականության, ներառական հասարակության ու պետության դասական օրինակ են մեզ խոստանում սեզոնային ընդդիմադիր խմբերը. Ստեփանյան

Ինչ խոսք, հանդուրժողականության, ներառական հասարակության ու պետության դասական օրինակ են մեզ խոստանում սեզոնային ընդդիմադիր խմբերը. Ստեփանյան
Քաղաքականություն
22:27, 10 май 2024
ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. 

«Սիրելի քաղաքացիներ 
Սեզոնային եղանակային պայմանները հաշվի առնելով` ՀՀ֊ում դարձյալ քաղաքական պրոցեսներ են, որոնք բացարձակապես կապ չունեն քաղաքականության հետ, ավելին` առաջնորդը հոգևորական է։ Եվ մինչ իշխանություններին որոշ խմբակներ մեղադրում են իբր հասարակությանը սևերի ու սպիտակների բաժանելու մեջ, այս հանրահավաքներում , ըստ տրամաբանության, պիտի որ թևածեր սերն ու հոգատարությունը, հարգանքն ու մարդասիրությունը։ Բայց արի ու տես, որ ընդամենը մեկ օր էր պետք , որ անեծքն ու վիրավորանքները, ատելության խոսքի գերդոզավորումը կախվեր օդում, հորդեր բեմերից։ Էլ բռնության կոչեր, էլ ռասիստական հայտարարություններ, էլ թշնամանք ... 

Հայաստանի Հանրապետությունում ապրող սիրելի ազգային փոքրամասնություններ, մեծահոգի եղեք։  Անկախ ձեր քաղաքական հայացքներից, դուք ՀՀ քաղաքացիներ եք, մեր քույրերն ու եղբայրները։ Անուրանալի է ձեր մասնակցությունը մեր ընդհանուր հայրենիքի զարգացման ու պաշտպանության գործում ։
 
Չեմ զարմանա, եթե հաջորդ հանրահավաքի ժամանակ առաջարկ հնչի վռնդել Հայաստանից ազգային փոքրամասնություններին, հետո հերթը կհասնի հաշմանդամություն ունեցող, հատուկ կարիք ունեցող անձանց, այնուհետև թուխ մաշկ ունեցողներին, հետո խարտյաշներին, հետո հավանաբար առաջ կգան ավելորդ քաշ ունեցողների հետոն քննարկելու հարցերը  ... 

Առանձին քննարկման թեմա են անեծքներն այս օրերին հնչող։ Բայց ես դրանց չեմ անդրադառնա. Կարծեմ շարժման առաջնորդը հոգևորական էր չէ՞, ճիշտ կլինի ինքն էլ խոսի այս մասին, եթե մի պահ դադարի անիծել կամ հորդորի մյուսներին ասելիք չունենալու դեպքում պարզապես լռել... 

Ինչ խոսք, հանդուրժողականության, ներառական հասարակության ու պետության դասական օրինակ են մեզ խոստանում սեզոնային ընդդիմադիր բոլորիս վաղուց հայտնի ուժերն ու խմբերը....»: