Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մարգինալ-ֆաշիստական հավաքները մշտապես աչքի են ընկնում բռնության կոչերով, ռասիստական հայտարարություններով և, իհարկե, կեղծ մարգարեներով․ Ալեքսանյան

Մարգինալ-ֆաշիստական հավաքները մշտապես աչքի են ընկնում բռնության կոչերով, ռասիստական հայտարարություններով և, իհարկե, կեղծ մարգարեներով․ Ալեքսանյան
Քաղաքականություն
21:54, 10 май 2024
ՀՀ ԱԺ պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

Սիրելի քաղաքացիներ, մարգինալ-ֆաշիստական հավաքները մշտապես աչքի են ընկնում բռնության կոչերով, ռասիստական հայտարարություններով և, իհարկե, կեղծ մարգարեներով։

Հայաստանի Հանրապետությունում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները՝ անկախ իրենց քաղաքական հայացքներից, իմ քույրերն ու եղբայրներն են։ Նրանք ապրել են Հայաստանում, նրանք ապրելու են Հայաստանում, նրանք իրենց ամենաթանկն են տվել Հայաստանին։

Մարգինալ-ֆաշիստական շարժման փոխարեն՝ ես որպես ՀՀ ԱԺ պատգամավոր ներողություն խնդրում ձեզնից այն ամենի համար, ինչ լսել եք այսօր։

Դուք Հայաստանի աղն եք, դուք Հայաստանի ապագայի կարևոր մասն եք, դուք Հայաստանում պիտի մնաք ու արարեք։