Արթիկ համայնքում ՔՊ-ն և «Ազատական» կուսակցությունը առաջադրեցին միասնական թեկնածուի
Արթիկ համայնքի ՏԻՄ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորող Անանիկ Ոսկանյանը և «Ազատական» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորող Արտակ Հարությունյանը ստորագրեցին համագործակցության հուշագիր։ 

Համայնքի ղեկավարի միասնական թեկնածու կառաջադրվի Անանիկ Ոսկանյանը, իսկ համայնքապետի առաջին տեղակալ կառաջադրվի Արտակ Հարությունյանը։