Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Փաշինյանի մասնակցությունը Անթալիայի համաժողովին չի քննարկվել. Միրզոյան

Փաշինյանի մասնակցությունը Անթալիայի համաժողովին չի քննարկվել. Միրզոյան
Քաղաքականություն
18:10, 09 февраль 2022
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը Անթալիայի համաժողովին չի քննարկվել ու չի քննարկվում։ Այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ նշելով, որ բարձրացված աղմուկը եղել է սխալ թարգմանության հետեւանք։

Ըստ նրա՝ հրավերքը եղել է իր եւ Ռուբինյանի անունով, իսկ մասնակցության վերաբերյալ դեռ վերջնական որոշում չկա։

Միրզոյանը շեշտել է, որ հրավերքի վերաբերյալ որոշումը մեծապես պայմանավորված է Վիեննայում փետրվարի 24-ին կայանալիք հանդիպման արդյունքներից։