Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայոց Ցեղասպանության հիշատակի միջոցառման ավարտին ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի հանդեպ սադրանք իրականացրած ՀՅԴ-ականները ձերբակալվել են

Հայոց Ցեղասպանության հիշատակի միջոցառման ավարտին ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի հանդեպ սադրանք իրականացրած ՀՅԴ-ականները ձերբակալվել են
Քաղաքականություն
15:32, 28 апрель 2022
ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պալատում Հայոց Ցեղասպանության 107-ամյակին նվիրված հիշատակի միջոցառման ավարտին ՀՅԴ-ական երիտասարդները սադրանք են իրականացրել, ինչը շատ վատ է ընկալվել հատկապես միջոցառումը հյուրընկալող ամերիկյան կողմի կողմից։

Միջոցառումը կազմակերպել էին ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատունը, Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) և ԱՄՆ կոնգրեսը։ Հայոց Ցեղասպանությանը նվիրված միջոցառման ավարտից հետո, սրահից դուրս գալու ժամանակ  2 դաշնակցականներ սադրանք են իրականացրել ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցի նկատմամբ։

Դիվանագետի վրա հարձակման հիմքով Կոնգրեսի անվտանգությունը կապվել է տեղի ոստիկանության հետ, որից հետո դաշնակցականներին ձերբակալել են։ Հայոց Ցեղասպանության միջոցառացումը ստվերած դաշնակցականներին, ըստ ամենայնի, քրեական պատասխանատվություն է սպասվում՝ դեսպանի վրա հարձակման համար։