Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Իրանը դեմ չէ ՀՀ-Ադրբեջան սահմանին ԵՄ առաքելության տեղակայմանը. Աբբաս Բադախշան Զոհուրի

Իրանը դեմ չէ ՀՀ-Ադրբեջան սահմանին ԵՄ առաքելության տեղակայմանը. Աբբաս Բադախշան Զոհուրի
Քաղաքականություն
18:44, 09 февраль 2023
Իրանը դեմ չէ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին Եվրամիության քաղաքացիական առաքելության տեղակայմանը: Հայ-իրանական աշխատաժողովի շրջանակում, պատասխանելով լրագրողների հարցերին, ասել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին:

Խոսելով նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խնդիրների մասին՝ դեսպանը վերահաստատել է Իրանի դիրքորոշումը՝ խնդիրները լուծել բանակցությունների միջոցով:

«Այլ երկրները կարող են իրենց նպաստը բերել տարածաշրջանում անվտանգության և խաղաղության ապահովման առումով։ Տարածաշրջանի երկրների մասնակցությամբ խնդիրների լուծումը կարող է ապահովել անվտանգությունը, խաղաղությունը, որը հիմնված կլինի երկխոսության և քննարկումների վրա»,- ասել է դեսպանը: