Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կապանի հյուպատոսության բացմամբ առևտրաշրջանառությունը կարող է նոր թափ ստանալ. ՀՀ-ում Իրանի դեսպան

Կապանի հյուպատոսության բացմամբ առևտրաշրջանառությունը կարող է նոր թափ ստանալ. ՀՀ-ում Իրանի դեսպան
Քաղաքականություն
22:24, 27 май 2022
Տարածաշրջանում ճանապարհները կարող են ապաշրջափակվել՝ հարգելով երկրների միջազգայնորեն ճանաչված սահմանները: Պաշտոնական Թեհրանի այս համոզումն այսօր Երևանում վերահաստատել է դեսպան Աբաս Բադախշան Զոհուրին:

Դիվանագետն անդրադարձել է նաև Կապանում հյուպատոսություն բացելու մտադրությանը, նշել, որ Իրան-Հայաստան պետական մակարդակով պայմանավորվածություններ կան, բայց դեռ համապատասխան տարածք ձեռք չեն բերել: Ըստ Զոհուրիի՝ հյուպատոսության բացմամբ առևտրաշրջանառությունը, զբոսաշրջությունը և գիտական գործակցությունը կարող են նոր թափ և իմաստ ստանալ:

Աբբաս Բադախշան Զոհուրի (ՀՀ-ում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան) - Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի մասնագիտական եռակողմ խմբի հանդիպումները լավ արդյունք են տալիս: Որքանով տեղեկանում ենք լրատվամիջոցներից, որոշ թյուրիմացություններ լուծվում են: Այս առումով կարևոր է, որ բոլոր կողմերը հարգեն միջազգայորեն ճանաչված օրենքները և բանակցություններն ընթանան կառուցողական մթնոլորտում:
Տարածաշրջանը պատրաստ է զարգանալ, և դա հնարավոր կլինի արդյունավետ բանակցությունների շնորհիվ: Կարելի է ապաշրջափակել ճանապարհները՝ բնականաբար հարգելով երկրների միջազգայնորեն ճանաչված սահմանները: Իրանը կաջակցի բոլոր հարցերին, որոնք համապատասխանում են միջազգայնորեն ընդունված օրենքներին: