Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ-ն քվեարկում է այնպես, ինչպես բխում է մեր պետության շահից. Արման Եղոյանը՝ ՄԱԿ-ի բանաձևի քվեարկության մասին

«ՀՀ-ն առհասարակ քվեարկում է այնպես, ինչպես բխում է ՀՀ-ի շահերից»,-այդ մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը՝ խոսելով այն մասին, որ ապրիլի 26-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան 122 «կողմ» ձայներով բանաձև է ընդունել ՄԱԿ-ի և Եվրոպայի խորհրդի համագործակցության մասին, որտեղ հիշատակվում է «Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիան» և ի թիվս այլ երկրների՝ բանաձևին աջակցել է նաև Հայաստանը։

Նա նշեց, որ սովորաբար միջազգային տարբեր կառույցներում լինում են շատ երկար տեքստերով բանաձևեր, որտեղ աշխարհի տարբեր կետերում, տարբեր խնդիրների վերաբերյալ լինում են այս կամ այն տեսակի մոտեցումներ։

«Մենք էլ բազմիցս նման հարցի առնչվել ենք նաև Ադրբեջանի հետ կապված հարցերում, և ամեն պետություն նայում է իր պետության շահին։ Եթե այդ բանաձևում իր պետության համար մի դրական բան կա, կարող է և կողմ քվեարկել, հետո նայում է իր դաշնակիցների շահին, նայում է իր ընկերների շահին։ Եվ ոչ միշտ է, որ բոլորի շահերը մի բանաձևում համընկնում են»,-ասաց Արման Եղոյանը։

Մանրամասները՝ տեսանյութում