Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արման Եղոյանը ելույթ է ունեցել Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսի հրավիրած «Ժողովրդավարության ապագան» խորհրդաժողովի ընթացքում

Արման Եղոյանը ելույթ է ունեցել Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսի հրավիրած «Ժողովրդավարության ապագան» խորհրդաժողովի ընթացքում
Քաղաքականություն
21:08, 10 ноябрь 2022
ՀՀ Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսի հրավերով նոյեմբերի 9-10-ը գտվում է Վիլնյուսում` մասնակցելու «Ժողովրդավարության
ապագան» խորագրով բարձր մակարդակի խորհրդաժողովին։

Մոտ երեսուն երկրների ու կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկվում են ժողովրդավարական պետություններին և համակարգերին սպառնացող ժամանակակից մարտահրավերները և դրանց հաղթահարման ուղիները։

Այսօրվա քննարկման ընթացքում Արման Եղոյանը ներկայացրել է Հայաստանի առջև ծառացած խնդիրները, մասնավորապես` Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման ու ագրեսիվ քաղաքականության  հեռահար նպատակներն ու խորքային դրդապատճառները։