Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Անդրադարձանք ներդրումային միջավայրը փոխադարձաբար ավելի գրավիչ դարձնելուն ուղղված քայլերին․ Արման Եղոյանը հանդիպել է Լեհաստանի Սենատի արտաքին հարաբերությունների և ԵՄ հարցերով հանձնաժողովի նախագահին

Անդրադարձանք ներդրումային միջավայրը փոխադարձաբար ավելի գրավիչ դարձնելուն ուղղված քայլերին․ Արման Եղոյանը հանդիպել է Լեհաստանի Սենատի արտաքին հարաբերությունների և ԵՄ հարցերով հանձնաժողովի նախագահին
Քաղաքականություն
15:40, 08 ноябрь 2022
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Այսօր Ազգային ժողովում հյուրընկալեցի Լեհաստանի Սենատի արտաքին հարաբերությունների և ԵՄ հարցերով հանձնաժողովի նախագահ, Լեհաստանի պաշտպանության նախկին նախարար Բոգդան Կլիխին։

Քննարկեցինք Հայաստան֊Լեհաստան և ՀՀ֊ԵՄ հարաբերություններին առնչվող մի շարք հարցեր։ Պարոն Կլիխին ներկայացրի Հայաստանի առջև ծառացած անվտանգային մարտահրավերները. այդ համատեքստում անդրադարձանք երկկողմ և բազմակողմ ձևաչափերում հարաբերությունների խորացման հեռանկարներին։ Անդրադարձանք նաև ներդրումային միջավայրը փոխադարձաբար ավելի գրավիչ դարձնելուն ուղղված քայլերին։