Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արման Եղոյանը և իտալացի խորհրդարանականներն անդրադարձել են ԼՂ հիմնախնդրին

Արման Եղոյանը և իտալացի խորհրդարանականներն անդրադարձել են ԼՂ հիմնախնդրին
Միջազգային
16:35, 24 октябрь 2021
ՀՀ Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը  հանդիպումներ է ունեցել Իտալիայի Սենատի արտաքին հարաբերությունների և միգրացիայի հարցերով հանձնաժողովի նախագահ Վիտո Ռոզարիո Պետրոչելիի և Պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Պիերո Ֆասինոյի և հանձնաժողովի անդամների հետ: Այդ մասին հայտնում է Ազգային Ժողովի պաշտոնական կայքը։

Քննարկվել են Իտալիայի և Եվրոպական միության հետ հարաբերությունների հետագա զարգացման հեռանկարները, հանձնաժողովների համագործակցության մի շարք հնարավորություններ Թվինինգ ծրագրի շրջանակներում, ինչպես նաև խորհրդարա​​​​​​​​նական տարբեր հարթակներում փոխգործակցությանն առնչվող հարցեր:

Կողմերն ուրախությամբ արձանագրել են, որ COVID-19 համավարակի հաղթահարման համար ԵՄ-ն ու Հայաստանը ձեռք-ձեռքի տված են պայքարում, ինչը հնարավորություն է տալիս վերսկսել նախկին բնականոն աշխատանքը` առավել սերտացնելով միջխորհրդարանական համագործակցությունը:

Մտքերի փոխանակությունից հետո հարցուպատասխանի միջոցով պատգամավորներն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին, տնտեսական հարաբերությունների խթանմանը, իտալական կազմակերպությունների` Հայաստանում հաստատմանը: