Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ ԱԺ պատվիրակությունը Հռոմում հանդիպել է Իտալիայի Պատգամավորների պալատի Իտալիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահի հետ

ՀՀ ԱԺ պատվիրակությունը Հռոմում հանդիպել է Իտալիայի Պատգամավորների պալատի Իտալիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահի հետ
Քաղաքականություն
21:53, 19 октябрь 2021
Հոկտեմբերի 19-ին ՀՀ Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր  քարտուղար Վահան Նարիբեկյանը եւ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Հեղինե Խաչիկյանը հանդիպում են ունեցել Իտալիայի Պատգամավորների պալատի Իտալիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Ջուլիո Չենտեմերոյի հետ:

Փոխադարձ ողջույններից հետո կողմերը քննարկել են հետպատերազմական իրավիճակը տարածաշրջանում: Առաջնահերթ է համարվել Ադրբեջանում պահվող բոլոր հայ ռազմագերիների վերադարձի հարցը` այս հարցում բարձր գնահատելով բարեկամ երկրների աջակցությունը:

Կողմերը կարեւորել են խորհրդարանական դիվանագիտության բոլոր խողովակների օգտագործումը երկու երկրների կապերի էլ ավելի զարգացման հարցում. այս ուղղությամբ ձեռք են բերվել համատեղ նախաձեռնությունների պայմանավորվածություններ արդյունաբերական եւ բարձր տեխնոլոգիաների ոլորտներում:

Առանձնակի ուշադրություն է դարձվել իտալացի ներդրողներին Հայաստան հրավիրելուն, Իտալիայում հայկական պատմամշակութային ժառանգության պահպանմանն առչնվող, ինչպես նաեւ զբոսաշրջային եւ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերին:
Տեղեկացնենք, որ ՀՀ ԱԺ պատվիրակությունը Հռոմում է Եվրոպական միության Թվինինգ ծրագրի շրջանակում: