Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գալստանյանի շարժման ներկայացուցիչներին հիշեցում ՀՀ Սահմանադրության 2-րդ գլխի 15,16-րդ հոդվածները

Գալստանյանի շարժման ներկայացուցիչներին հիշեցում ՀՀ Սահմանադրության 2-րդ գլխի 15,16-րդ հոդվածները
Քաղաքականություն
22:31, 10 май 2024
ԱԺ ՔՊ խմբակցո թյան պատգամավոր Լուսինե Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քանի որ այսօր հանրահավաքի բեմահարթակից հնչել է ազգամիջյան թշնամանք հրահրող  արտահայտություն , ինչը ողջունվել է ծափերով և չի դատապարտվել ո'չ շարժման առաջնորդի, ո'չ շարժման մասնակից հոգևորականների, ոչ էլ քաղաքական ուժերի ներկայացուցիչների կողմից, կարիք եմ տեսնում ՀՀ Սահմանադրության 2-րդ գլխի 15,16-րդ հոդվածները հիշեցնել . 

Հոդված 15. Քաղաքացիները, անկախ ազգությունից, ռասայից, սեռից, լեզվից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից, ունեն Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված բոլոր իրավունքները, ազատությունները և պարտականությունները:

Հոդված 16. Բոլորը հավասար են օրենքի առջև և առանց խտրականության հավասարապես պաշտպանվում են օրենքով»: