Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ ԱԽ քարտուղարը Լեհաստանի Սենատի հանձնաժողովի նախագահին է ներկայացրել տարածաշրջանի անվտանգությանը ՀՀ մոտեցումները

ՀՀ ԱԽ քարտուղարը Լեհաստանի Սենատի հանձնաժողովի նախագահին է ներկայացրել տարածաշրջանի անվտանգությանը ՀՀ մոտեցումները
Քաղաքականություն
22:11, 22 апрель 2022
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ապրիլի 22-ին Վարշավայում հանդիպել է Լեհաստանի Հանրապետության Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոգդան Կլիխի հետ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ անվտանգության խորհրդից, ՀՀ ԱԽ քարտուղար Գրիգորյանն իր զրուցակցին է ներկայացրել տարածաշրջանային անվտանգային հարցերին վերաբերվող Հայաստանի մոտեցումները:

Ըստ աղբյուրի՝ հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև վերջին շրջանում ակտիվացած ապատեղատվությանը՝  մասնավորապես, Հայաստանի առընչությամբ և շեշտվել է դրա դեմ պայքարելու անհրաժեշտությունը:

Նշվում է, որ կողմերն ընդգծել են երկկողմ հետաքրքություն ներկայացնող հարցերում ուղիղ կապի և խորհրդակցությունների անցկացման կարևորությունը: Շեշտվել է երկկողմ բազմոլորտ, ինչպես նաև խորհրդարանական կապերի  խորացման անհրաժեշտությունը: