Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սյունիքի փոխմարզպետն այցելել է ավտոբուսի վթարից տուժած քաղաքացիներին

Սյունիքի փոխմարզպետն այցելել է ավտոբուսի վթարից տուժած քաղաքացիներին
Հասարակություն
20:39, 28 апрель 2024
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի հանձնարարությամբ Սյունիքի մարզպետի տեղակալ Նարե Ղազարյանն այսօր այցելել է Կապանի բժշկական կենտրոն ու տեսակցել ավտոբուսի երեկվա վթարից տուժած քաղաքացիներին։

Նա շրջել է հիվանդասենյակներում, հետաքրքրվել վիրավորների առողջական վիճակով ու շուտափույթ ապաքինում մաղթել նրանց։ Ղազարյանը վթարից տուժած և ԲԿ-ում գտնվող երեխաներին՝ նվերներ, կանանց ծաղիկներ էր տարել։

Հիշեցնենք, որ ապրիլի 27-ին՝ ժամը 17:27-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղի մոտակայքում ավտոբուսը դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը: Վերջին տվյալներով՝ կա 5 զոհ, 9 տուժած։