Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Փաշինյանի մահափորձը կազմակերպելու մեջ մեղադրվող Աշոտ Մինասյանի համար երաշխավորել էր Բագրատ Սրբազանը. medianews

Փաշինյանի մահափորձը կազմակերպելու մեջ մեղադրվող Աշոտ Մինասյանի համար երաշխավորել էր Բագրատ Սրբազանը. medianews
Քաղաքականություն
18:35, 27 апрель 2024
Medianews-ի փոխնացմամբ` «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին՝ Աշոտ Երկաթին, անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու մասին միջնորդություն էր ներկայացվել։ Փաստաբան Միհրան Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր երաշխավորների անունները։

«Ս.թ. 2021թ. Դեկտեմբերի 13-ին՝ Հայ Առաքելական Եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ, Եպիսկոպոս Բագրատ Սրբազան Գալստանյանը, ՀՀ ԶՈՒ պահեստազորի գեներալ-մայոր, «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր Գրիգորի Խաչատուրովը, ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանը, պատրաստակամություն են հայտնել Աշոտ Մինասյանի խափանման միջոցը անձնական երաշխավորությամբ փոխելու դեպքում հանդիսանալ անձնական երաշխավոր»: